Արտակ Դավթյանին, Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին կփոխարինեն Օնիկ Գասպարյանը, Արգիշտի Քյարամյանը և Վահե Ղազարյանը։
Այդ մասին քիչ առաջ հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
“Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:
Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար”,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը:
Թողնել պատասխան