Հնդկաստանը հայտնում է զինմթերքի նոր մատակարարումների մասին

Վերջերս հնդկական սպառազինության ընկերությունները հաճախակի են բարձրաձայնում այլ երկրների հետ մատակարարման պայմանագրերի մասին։ Այդ ցուցակներում է նաև Հայաստանը։

Հիշեցնենք, որ Bharat Forge-ը հայտնել էր այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանին պաշտպանական զենքի ռեկորդային վաճառքի, այդ թվում՝ MArG ինքնագնաց հաուբիցների, ինչպես նաև ATAGS հաուբիցների մատակարարում մասին։  Նշվել էր նաև, որ պատվերի առաջին կեսի առաքումն արդեն ավարտված է։

Հրապարակ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Indian Defense Updates YouTube ալիքին, փոխանցում է, որ հնդկական Munitions İndia Limited սպառազինության ընկերության նախագահը հայտնել է, որ ստացել է կառավարության պատվերը՝ «հարավկովկասյան մեկ երկրի համար» նռնակների մոդիֆիկացիայի համար։ Հաճախորդ երկրի անունը չի նշվում, սակայն ընդգծվում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի մասին է։

Դիտումների քանակը: 4101
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին