Անցած մեկ օրվա ընթացքում ԼՂ-ի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմի խախտել է երեք անգամ։ Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։ Կողմերի շփման գծում փոփոխություններ չեն թույլատրվել։
«Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- հավելում է աղբյուրը։
Թողնել պատասխան