Ստեփանակերտ քաղաքի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակարանում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18:37-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել։
Կանչը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմը՝ քաղաքապետի գլխավորությամբ, «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը, ինչպես նաև «Արցախգազ», «Արցախէներգո» և «Ջրմուղ կոյուղի» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչները։
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Համբարձումյան 29 հասցեի բնակարանում՝ դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհը անմիջապես տարածվել է նաև հարևանությամբ գտնվող բնակարանում:
Կրակը մարվել է։ Ամբողջությամբ այրվել է Վ.Համբարձումյան 29 հասցեի բնակարանը, մասնակի՝ հարևանությամբ գտնվող տունը:
Բռնկված հրդեհից ոչ ոք չի տուժել:
Թողնել պատասխան