Հրդեհ Ստեփանակերտում. ԱՀ ԱԻՊԾ

FB_IMG_1606320414216

Այսօր ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հերթական ահզանգն է գրանցվել Հեքիմյան 64/ 39 բնակարանում բռնկված հրդեհի մասին: Այդ մասին հաղորդում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման ստորաբաժանման օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Նախնական տվյակներով հրդեհը բռնկվել է էլեկտրական ջեռուցող համակարգից:

Բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը:

Կանչի վայրում է եղել նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

Դեպքի մասին հաղորդվել է նաև «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապ օգնություն» կայան ՓԲ ընկերություններին, Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության հերթապահ մասին:

Դիտումների քանակը: 4407
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին