ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Безымянный

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Լիբանան։ Աշխատանքային այցի շրջանակում՝ Նիկոլ Փաշինյանը Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը, որի ընթացքում  Արամ Ա Կաթողիկոսը նշել է․ “Երբ Կիլիկիան կորցրեցինք որպես թագավորություն և որպես հող, մենք հոգևոր Կիլիկիան ստեղծեցինք: Այս գործոնը հոգևոր Կիլիկիայի ծագմանը, զարգացմանը մեծապես նպաստեց:

Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել, ազատ, անկախ Հայաստան երազեցինք և ունեցանք: Ես ուրախ եմ անձնապես, որ  մեր հայրենիքի ժամանակակից պատմության մեջ մի նոր էջ բացվեց` հույսի և սիրո, միասնության և տեսլականի, Հայաստանի ապագային առնչվող նոր էջ”:

Առանձնարույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ էական չէ, որ այս անձի փոխարեն մյուս անձը դարձավ վարչապետ կամ նախարար կամ որևէ այլ պաշտոնյա: Էական փոփոխությունն այն է, որ ժողորդի ձայնը դարձավ վճռական իշխանության ձևավորման գործում։

“Պետք է հուսանք, որ մեր գործերով, մեր գործունեությամբ ոչ միայն չենք հիասթափեցնի մեր ժողովրդին, այլև նրան նոր շունչ, նոր հավատ կներշնչենք սեփական ուժերի նկատմամբ: Իհարկե, այս գործում շատ կարևոր է Ձեր աջակցությունը և շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Դիտումների քանակը: 4642
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին