Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուլիսի 8-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում հայտնաբերել և տարհանել են ևս երկու հայ զինծառայողի աճյուն:
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հուլիսի 8-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1598 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:
Թողնել պատասխան