Հունիսի 20-ի ընտրություններին կժամանեն ԵԽԽՎ 20 դիտորդներ

ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20-հոգանոց պատվիրակությունը՝ հույն խորհրդարանական Գեորգիոս Կատրուգալոսի գլխավորությամբ, կժամանի Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի փոխանցմամբ՝ պատվիրակությունը կաշխատի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին:

«Մինչ հունիսի 20-ին քվեարկության ընթացքին հետևելը, պատվիրակությունը հանդիպելու է քաղաքական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ», — ասված է հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն իրավական աջակցություն կցուցաբերի այցի ընթացքում:

Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին Երևանում նախատեսված է դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը:

Դիտումների քանակը: 4206
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին