Հունիսի 22-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հունիսի 22-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նույն շրջանում հունիսի 21-ին տարհանվել էր 3 աճյուն, իսկ հունիսի 20-ին 1 աճյուն։ Հունիսի 18-ին Մարտունու շրջանից ադրբեջանական կողմին հանձնված հատվածից տարհանվել էր 3 աճյուն։

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունիսի 22-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1584 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դիտումների քանակը: 4151
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին