ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական միջազգային օրվա առթիվ.
Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Օլիմպիական միջազգային օրվա առիթով։
Այս տարի մենք բոլորս պատրաստվում էինք հետևել մեր ուժեղագույն մարզիկների մրցելույթներին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին, սակայն համավարակը թույլ չտվեց վայելել ձեր մրցելույթները: Անհամբերությամբ սպասում ենք հաջորդ տարի մեկնարկելիք խաղերին՝ հույս ունենալով Օլիմպիական խաղերում գրանցել մեր լավագույն արդյունքը։
Միջազգային ասպարեզում մեր մարզիկների հաջողությունները նրանց անհատական, մարզիչների ու մարզադպրոցների նվաճումը լինելուց զատ, ուրախության պահեր են պարգևում բոլորիս և դրանով նաև Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հաղթանակն են։
Մարզիկներին ու մարզիչներին, և առհասարակ, նրանց հաղթանակներով ու նվաճումներով ոգևորվող յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ հաղթական նոր ակնթարթներ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու նոր հնարավորություններ ու հաջողություններ։
Թողնել պատասխան