Հուսանք` New York Times-ի լուրն իրականություն կդառնա. թուրք հրապարակախոս

Թաներ Աքչամ

Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին թուրք գրող, պատմագիր և հրապարակախոս Թաներ Աքչամը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ճանաչման կարևորությանը և կիսվելով The New York Times-ի հոդվածով, որտեղ նույնպես ասվում է, որ Բայդենը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Այսօր լավ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ավելի լավ աշխարհի համար: Հուսանք` The New York Times-ի լուրն իրականություն կդառնա: Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր ժամանաշրջանի սկիզբ կդառնա»,-գրել է թուրք գրողը։

Հիշեցնենք, որ Թաներ Աքչամը եզակի թուրք գիտնականներից է, ով ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։

Նա նաև 2020թ. հոկտեմբերին դատապարտել է Թուրքիայի ներգրավվածությունն ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտությունում և կոչ է արել դադարեցնել իր ռազմատենչ քաղաքականությունը։

《Թուրքիան պետք է դադարի ներգրավվել պատերազմում և դադարեցնի իր ռազմատենչ քաղաքականությունը ոչ միայն պատմության պատճառով, այլ նաև նրա համար, որ դա է ճիշտը》, — ասել է Թաներ Աքչամը։

Դիտումների քանակը: 4233
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին