Ինչո՞ւ է Ստեփանակերտը «անհետացել» քարտեզից

karabah_21.06.2022_1000

ՌԴ ՊՆ պաշտոնական կայքի ԼՂ-ում Ռուսական խաղաղապահ զորախումբը բաժնում տեղադրված քարտեզներում արդեն որերորդ օրն է նշված չէ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Ուսումնասիրելով կայքեջն ակնհայտ է դառնում, որ մինչև հունիսի 19-ը Ստեփանակերտը քարտեզի վրա նշված էր ավալի վառ ու ակնառու, սակայն հունիսի 20-ից Ստեփանակերտ անվանումը մնացել է քարտեզի վրա խաղաղապահների վերահսկողության տարածքը խորհրդանշող դեղին շերտի տակ և դժվար ընթեռնելի է: Բնակչության մոտ անհանգստության ալիք է բարձրացել, թե արդյոք սա տեխնիկական բնույթի վրիպակ է, թե ենթատեքստով գործողություն։ Ցավոք, այս հարցին պաշտոնական ՌԴ-ն դեռևս չի արձագանքել։

Ինչո՞ւ է Ստեփանակերտը «անհետացել» քարտեզից

Տեղեկացնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով տեղի կունենա Մոսկվայում։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, ծագող խնդիրները հաստատում են սահմանի սահմանազատման հանձնաժողովի պլանային ու կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը», — նշել է Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողի մահվան փաստը:

Դիտումների քանակը: 4785
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին