Օգոստոսի 1-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1976 թվականին ծնված Նորայր Մանվելի Հայրապետյանը, ըստ նախնական տվյալների, ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Այդ մասին հաղորդում է ԱՀ քննչական կոմիտեն։
«Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփանակերտ քաղաքի 1976թ. ծնված բնակիչ Նորայր Մանվելի Հայրապետյանի կողմից իր տան ննջասենյակում մեկ փողանի հրացանով գլխի շրջանում կրակելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Համաձայն հաղորդագրության ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Թողնել պատասխան