Ադրբեջանը նոտա է հղել Բաքվում Իրանի դեսպանությանը, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության 14 քաղաքացիներ,առանց Բաքվին տեղյակ պահելու, այցելել են Արցախի Հանրապետություն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իրանցիների այցը համարել է անօրինական ու նշել, որ այն խախտում է Ադրբեջանի օրենսդրությունը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Իրանի մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 1-ին այցելել են ԼՂ։ Ադրբեջանի իշխանությունները ենթադրում են, որ «Իրանի քաղաքացիները հակաադրբեջանական գործունեության նպատակով են ժամանել» Արցախի Հանրապետություն:
Թողնել պատասխան