Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում. Խամենեի

Խամենեի

Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թեհրանում կայացած հանդիպմանը Խամենեին և Պուտինն անդրադարձել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն օրակարգի:

Իրանի հոգևոր առաջնորդը, մասնավորապես, «վտանգավոր կազմակերպություն» է որակել ՆԱՏՕ-ն, իսկ Ուկրաինայում պատերազմի առնչությամբ համոզմունք է հայտնել, որ եթե Մոսկվան չնախաձեռներ այն, ապա դա անելու էր հակառակ կողմը:

Հավելենք նաև, որ Ալի Խամենեին նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նույնպես շեշտել էր հայ-իրանական սահմանի փակման անթույլատրելիությունը:

Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում. Խամենեի

Հատկանշական է, որ Խամենեին իր տեսակետը, որ Իրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան սահմանի փակմումը, կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում:

Դիտումների քանակը: 4347
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին