Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են անցկացնել լայնածավալ զորավարժություններ, որոնք կծածկեն երկրի տարածքի կեսից ավելին։ Այս մասին հայտնում է tasnimnews լրատվական գործակալությունը, որն էլ հղում է կատարում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հասարակության հետ կապերի բաժնին։
Զորավարժությունների հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն հայտնել է, որ «Velayat Sky-99-ի պահապանները» ծածկագրով հակաօդային պաշտպանության զորավարժությունները կսկսվեն վաղը։
Նրա խոսքով՝ զորավարժություններում, որում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, միտված է մարտական պատրաստվածության բարձրացմանը և ՀՕՊ հնարավորությունների կոնսոլիդացմանը։ Զորավարժությունը կներառի տարբեր տեսակի հայրենական արտադրության հրթիռային համակարգեր, ռադարներ և այլ սարքավորումներ։ Բացի դա՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում են կործանիչների, ռմբակոծիչների և ԱԹՍ թռիչքներ։
Թողնել պատասխան