Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվի շքերթում արած հայտարարությանը։ Այդ մասին Զարիֆը գրառում է կատարել իր Twitter միկրոբլոգում։
Իրանի ԱԳ ղեկավարը մասնավորապես գրել է.
«Նախագահ Էրդողանին չե՞ն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Արազից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն։ Նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»։
Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթին, որին մասնակցել է նաև Էրդողանը, իր ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեմից մի հատված` «Հարավային Ադրբեջանի» և «Հյուսիսային Ադրբեջանի» տարանջատման մասին և կոշտ հայտարարություններ է կատարել։
Թողնել պատասխան