Ջավախքի «Ախալցխա» համույթը գրավեց ստեփանակերտցիներին

IMG_20190910_184835

Սեպտեմբերի 8-ից 11-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող «Ախալցխա» պարային համույթն, արդեն երկրորդ անգամ, համեգային ծրագրով շրջագայում էր Արցախում։ Համույթը հանդես է եկել տարբեր զորամասերում` զինվորներին ուրախացնելու և ոգևորելու նպատակով: Ըստ Ախալցխայի հոգևոր տեսչության հովիվ հայր Հակոբի, ով նաև միջոցառման կազմակերպիչն է, նման ուխտագնացությունները նպատակ են հետապնդում, որ Ախալցխայում բնակվող հայ սերունդը ծանոթանա Արցախի պատմությանն ու մշակույթին և քաջալերվի տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը և կամքը: Եվ ահա սեպտեմբերի 10-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում նրանք համերգային ծրագրով ներկայացան նաև ստեփանակերտցիներին: Առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել Ռուզաննա Պետրոսյանի, Սոնյա Հովհաննիսյանի և Էլիտա Այվազյանի կատարած <<Պիտ պաշտպանեմ>> պարը:

Ջավախքի «Ախալցխա» պարային համույթից բացի հանդես են եկել նաև մենակատարներ Աբել Աբելյանը և Աննա Մկրտչյանը: Միջոցառումը անց է կացել ջերմ ու հայրենասիրական մթնոլորտում: Հյուրերի համար անակնկալ ուներ նաև Արցախի պարի պետական համույթը, ով ևս հանդես եկավ պարային համարով: Միջոցառման վերջում կողմերը հանդես եկան և նշեցին, որ համույթների ղեկավարությունների մակարդակով կրկին կհանդիպեն հետագա համագործակցության ծրագրերը մշակելու համար:

Նշենք նաև, որ միջոցառման գլխավոր հովանավորն է «Մարտին Սթար» ընկերությունը` ի դեմս Աշոտ Պապոյանի:

Ինֆորմացիոն հովանավոր` arcakh24.info

Դիտումների քանակը: 5821
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan