Կարծում ենք Արցախում պետք է լինի միջազգային առաքելություն. ՊԵՏԴԵՊ

ԱՄՆ-ն աշխատում է միջազգային առաքելության ստեղծման ուղղությամբ, որը կհետևեր Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների իրականացմանը, մասնավորապես` ԼՂ բնակիչների իրավունքների ու անվտանգության ապահովման մասով: Այդ մասին` ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք իսկապես կարծում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակիչների և միջազգային հանրության վստահությունն առ այն, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված են, ինչպես որ հայտարարել է Ադրբեջանը»,-ասել Է Միլլերը:

Նա նշել է, որ դաշնակիցների և գործընկերների հետ աշխատում են այյդ ուղղությամբ։

Միլլերն ասել է, որ ներկա պահին ակտիվ քննարկումներ են ընթանում նման առաքելության վերաբերյալ, և որ ԱՄՆ-ն ստեղծված իրավիճակում առավել կարևոր է համարում հրադադարի ռեժիմի պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական կարիքների վրա ուշադրություն դարձնելը և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության մասին երկարաժամկետ համաձայնության ձեռքբերումը:

Դիտումների քանակը: 3825
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին