Կայացել է Արմեն Գրիգորյանի և Ֆրանկ Փալոնի հանդիպումը

Փալոնե

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ»,– նշված է ԱԽ տարածած հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր:

Հիշեցնենք, որ Գրիգորյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում է սեպտեմբերի 26-ից։

Դիտումների քանակը: 4113
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին