Կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀՀ ԱԽՔ-ի հետ

Հանդիպում

Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին։ Այդ մասին, ըստ ԱԽՔ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, արձանագրել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Հավելենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին։ Նա այցելել է Ջերմուկ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Տասմագամբետովը նաև ծանոթացել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Այսօր առավոտյան նա այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին։

Դիտումների քանակը: 3894
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին