ՀՀ-ն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ. Հաջիզադե

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ «Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղությամբ և կեղծավոր քաղաքականություն է վարում»։ Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեին։

«Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և որպես բարի կամքի քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի երկխոսության առաջարկը։ Սա ցուցիչ է, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ ու վարում է կեղծավոր քաղաքականություն», — հայտարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ ի պատասխան Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախօրեին հրապարակած հայտարարության։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ընդդեմ Հայաստանի ցանկացած սադրանքի։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն անվանել էր տարածքային պահանջատիրության դրսևորում, ինչն էլ միտված է դիմելու լայնածավալ ուժի կիրառման։

Դիտումների քանակը: 3694
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին