Տեղի է ունեցել Ալիև — Պուտին հանդիպումը

putin aliyev

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սոչիում այսօրվա եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի շուրջ նախկին պայմանավորվածությունների կատարումն է։

«Կարծում եմ` հանդիպումը կարևոր նշանակություն ունի։ Ինչպես տեսնում եմ, այս հանդիպման նպատակը մեր բոլոր պայմանավորվածությունների կատարումն ապահովելն է, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին»,– ասել է Պուտինը։

Նրա խոսքով` ՌԴ խաղաղապահ զորակազմը Ղարաբաղում իր առաքելությունն իրականացնում է ըստ արժանվույն։ Պուտինն ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջընթացը, սակայն նշել է այդ աշխատանքին լրացուցիչ խթան հաղորդելու անհրաժեշտությունը։

Իր հերթին Ալիևը կարծիք հայտնեց, որ «Ղարաբաղյան հակամարտությունն այլևս պատմություն է» և քննարկումների կարիք չկա։

«Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է երկու տարի առաջ։ Այդ կոնտեքստում քննարկելու թեմա չկա։ Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունները այն ձևաչափն են, որ շատ լուրջ քայլերի կարիք է զգում։ Հետագայում ևս ակնկալում ենք ձեր և Ռուսաստանի ակտիվ դերակատարությունն այդ նպատակներին հասնելու ճանապարհին», —  հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ալիևն էլ հայտարարել է, որ ակնկալում է` Ռուսաստանը հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր պետք է եռակողմ հանդիպում ունենան, որի ընթացքում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Ավելի վաղ Պուտինը Սոչիում երկկողմ հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Դիտումների քանակը: 4019
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին