Ադրբեջանը հաստատեց մասնակցությունը ծանրամարտի ԵԱ-ին․ Գիլոյան

ԾԵԱ

Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Նա կներկայանա 5 մարզիկներով։ Այդ մասին Եվրոպայի առաջնության հետհաշվարկի արարողակարգի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Մարտի վերջին 3 օրերին երկրները, որոնք գրանցվել են մասնակցության համար, պիտի դրամական փոխանցումներ կատարեն Եվրոպայի ֆեդերացիա։ Եթե այդ գրանցումը կատարեն և գումարը փոխանցեն, դա կլինի վերջնական հայտ և Ադրբեջանի հավաքականը, այո՛, կմասնակցի այդ առաջնությանը»,- նշեց փոխնախարարը։

Հավելենք, որ Հյուսիսային պողոտայում բացվեց Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկի ժամացույցը: Առաջնության խորհրդանիշն է մուֆլոնը։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սույն թվականի ապրիլի 15-23-ը:

Դիտումների քանակը: 3799
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին