Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր` փետրվարի 17-ին հեռախոսացրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Տեղեկացնենք, որ այսօր աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը։
Թողնել պատասխան