Համաձայն ՌԴ Կրեմլի տարածած հայտարարության հունվարի 11-ին կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ալիևի ու Փաշինյանի հետ, որի ժամանակ քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները: Համաձայն հայտարարության կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ տարածաշրջանում իրավիճակը մնում է ընդհանուր առմամբ կայուն և հանգիստ:
«Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատական են տվել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողություններին», — ասված է հայտարարությունում:
Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում դրական առումով նշվել է աշխատանքային խմբի գործունեությունը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։
Թողնել պատասխան