Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ հայ թենիսիտ Կարեն Խաչանովն ԱՄՆ-ի Բրբանկ քաղաքում Արցախին նվիրված բարեգործական ակցիայի է մասնակցել: Այս մասին հայտնում են Հայ մարմնակրթական ընդհանուր միության Գլենդելի Արարատ մասնաճյուղի (Homenetmen Glendale Ararat) մամուլի ծառայությունից։
«Արարատ-Խաչանով» խորագրով դրամահավաքի շրջանակներում Կարեն Խաչանովը ցուցադրական խաղով է հանդես եկել: Հայ մարմնակրթական ընդհանուր միության Գլենդելի Արարատ մասնաճյուղն ակցիայի շրջանակներում իրականացված դրամահավաքը հաջողված է համարել՝ ընդգծելով, որ այն օգուտ կբերի Արցախին:
«Նման ծրագրերն ամրապնդում են մեր համայնքը, խրախուսում են մեր երիտասարդներին հնարավորությունների առկայության տեսանկյունից: Թենիսի չեմպիոն Կարեն Խաչանովի մասնակցությունը հաստատուն հետք թողեց բոլորի համար»,-նշել ՀՄԸՄ մասնաճյուղում:
Հիշեցնենք, որ Խաչանովն ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո տեսախցիկին գրել էր «Artsakh, stay strong» («Արցա՛խ, դիմացի՛ր»):
Թողնել պատասխան