“Խաղաղություն պարտադրել ենք մեզ պարտադրված պատերազմում” — Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Безымянный

Այսօր՝ ապրիլի 7-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետը կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին:

ՀՀ վարչապետը իր ելույթի խոսքում նշել է․

“Ղարաբաղյան ազատամարտի մեծագույն դասն ու հետևությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի ու ժողովրդի հետագա ճակատագրի համար: Այդ ազատամարտով մենք ապացուցեցինք, որ ի վիճակի ենք սեփական ճակատագրի տերն ու տնօրենը լինել: Մենք ի վիճակի ենք թղթե շերեփով աղերսողի մեր կարգավիճակը փոխարինել երկաթե ձեռքով, խաղաղասեր մտքով ու անպարտելի ոգով խաղաղության պարտադրել և ոչ թե աղերսել: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել՝ խաղաղություն պարտադրել ենք մեզ պարտադրված պատերազմում:

Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը: Դա, թույլ տվեք ասել, ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Իսկ խաղաղության մեր բանաձևը ես բարձրաձայնել եմ դեռևս մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում”:

Ավելի մանրամասն տեսանյութում․

Դիտումների քանակը: 4759
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին