Կիևի ՀԱԵ-մ կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

82544670_468282263850000_5709761177211371520_o

Հունվարի 19-ին Կիևի Հայ Առաքելական եկեղեցում Ուկրաինայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:

Հոգևոր հայրերը և արարողության աշխարհիկ մասնակիցները, որոնց թվում էին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանության խորհրդական Վիգեն Դանիելյանը և Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանն, աղոթք են բարձրացրել առ Աստված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղության և հանգստության համար:
Ելույթով ներկաներին է դիմել նաև Հայաստանի դեսպանը, ով, ի մասնավորի, հավաքվածներին ներկայացրել է նախօրեին ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստի արդյունքում ընդունված Բաքվի հակահայկական ջարդերի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հնչեցված քաղաքական գնահատականները, խոսել այդ արյունոտ իրադարձությունների առնչությամբ Ադրբեջանի կեղծ քարոզչությանը հակազդելու անհրաժեշտության մասին։

Դիտումների քանակը: 4406
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին