“Մազերիցս քաշեցին և գլուխս հարվածեցին մեքենային” — Ալի Կերիմլի՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավար

Ալի Կեմիրի

Բաքվում ձերբակալել են Ադրբեջանի “Ժողովրդական ճակատի” ղեկավար Ալի Կերիմլիին– ընդիմադիր, ով ցանկանում էր իր մասնակցությունը ունենալ ակցիային, որը տեղի էր ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում «Մայիսի 28» մետրոյի մոտակայքում:  Կերիմլիի հետ միասին ձերբակալվել են նաև իր համախոհներից ոմանք, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

 Բաքվում ակցիայի ժամանակ ոստիկաններ

Բաքվում ակցիայի ժամանակ ոստիկաններ

Հոկտեմբերի 19-ին կայացած ակցիան համաձայնեցված չէր քաղաքապետարանի հետ: Ընդիմադիրները նրանց ներկայացրել էին քաղաքում 3 տեղ, որտեղ որ պետք է անցկացնեյին ակցիան, բայց մերժվել են:  Որպես այլընտրանք, քաղաքապետարանը առաջարկել է Լոքբաթանի բնակավայրը քաղաքից դուրս, և չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար սպառնում է պատժամիջոցներ մինչև քրեական պատասխանատվություն:

Երբ մասնակիցները սկսել են հավաքվել և պարկել փողոցներում, ոստիկանությունը սկսեց ձերբակալել մարդկանց և նրանց տանել ավտոբուսներով: Ըստ Բաքվի ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, այդ կերպ ձերբակալվել է 60 մարդ:

 

Հոկտեմբերի 19-ի ուշ գիշերը,  23.00 ոստիկանության կողմից ձեռբակալված Ալի Կերիմլին ազատ է արձակվել:

 

Ալի Կերիմլի

Ալի Կերիմլի

“Османгызы ТB” հեռուստատեսության եթերում Ադրբեջանի “Ժողովրդական ճակատի” ղեկավարը պատմում է թե ինչպես է կտանքների ենթարկվել Ադրբեջանի ոստիկանական ուժերի կողմից: 

Կերիմլիի խոսքով, նրան 2 անգամ հարվածել են ոստիկանական մեքենայում: Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավարի մազերից բռնել են, գլուխը հարվածել մեքենային և այդ ամենը նկարահանվել է տեսախցիկով:

Հետո Կերիմլիին հասցրել են  Խատայի շրջանի ոստիկանական հաստատություն և  նրան բերման ենթարկելով սենյակ, որը հիշեցնում է բաղնիք, սալիկապատված պատերով, իրենից պահանջել են ելույթ ունենալ տեսախցիկի առջև և հայտարարել, որ ինքը դադարեցնում է պայքարը ադրբեջանական իշխանության դեմ:

Երբ Կերիմլին հրաժարվեց կատարել իրենց “խնդրանքը”, նրան գցեցին հատակին…  բռնեցին նրա ձեռքերը ու ոտքերը և այնտեղ գտնվողներից մեկը ոտքը դնելով Կերիմլիի կոկորդին՝ սկսեց ուժեղ սեխմել, այնպես որ Ադրբեջանի “ժողովրդական ճակատի” ղեկավարը սկսեց շնչահեղձ լինել:

Այդպիի մթնոլորտ տիրում էր մոտավորապես մեկ ժամ, որից հետո նրան հանգիստ թողեցին:

Ավելի ուշ նրան տարան ՆԳՆ, որտեղ նա անցավ բժշկական զննում: Նրան հայտնեցի, որ “լուրջ խնդիրներ չկա”, ներքին օրգանները վնասված չեն, որից հետո նրան վերադարձրեցին տուն:

Կերիմլին հայտարարեց, որ նա կշարունակի իր քաղաքական պայքարը Ադրբեջանի ժողովրդավարական ապագայի համար և նույնիսկ պատրաստ է դա անել իր կյանքի գնով:

Նա կոչ արեց մարդկանց, միասնության և համատեղ պայքարի:

Սակայն Կերիմլին չկարողացավ ավարտել իր խոսքը, ինչպես տեղեկացրեց հաղորդավար Սևինջ Օսմանգըզը, պարզվեց Ադրբեջանի “Ժողովրդական ճակատի” ղեկավարի մոտ անջատել էին ինտերնետը:

Կերիմլիի ճակատի ձախ հատվածում վիրակապ կար:

 

Դիտումների քանակը: 4556
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Amelie Arstamian