Կողմերը կարևորվել են ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունները

ՀՀ ԵՄ (1)

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորել են Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ծրագիրը և դրա շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ կատարվող փորձագիտական աշխատանքները: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Քննարկումը կայացել է հունիսի 13-ին կառավարությունում` ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում:

«ՀՀ փոխվարչապետն ընդգծել է նաև Սյունիքի մարզում COAF հիմնադրամի հետ նախատեսված համատեղ ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի մարզում կրթության որակի բարելավմանը: Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքին և կարևորվել է ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունն ու դրա պաշտոնական ստորագրման շուտափույթ կազմակերպումը»,– նշված է հաղորդագրությունում:

Խոսվել է նաև Երևանի կանաչ զարգացման ուղենիշի ներքո պլանավորված էներգաարդյունավետության խթանման ծրագրին և դրա շրջանակում Երևանում մանկապարտեզների և պոլիկլինիկաների վերակառուցման մասին:

Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ գերատեսչությունների, եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիտումների քանակը: 4225
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին