Կողմերը մերձեցրել են իրենց մոտեցումները․ ՌԴ կառավարություն

Մոսկվայում հունիսի 3-ին կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Կողմերը քննարկել են սահմանային, մաքսային և այլ վերահսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ դիրքորոշումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն հաղորդագրության կողմերը «քննարկել և մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով անցնող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների, ինչպես նաև քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»:

«Կողմերը կշարունակեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա»,- հավելում է աղբյուրը:

Դիտումների քանակը: 4123
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին