Ապրիլի 23-ին Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հայ և վրացի նկարիչների ստեղծագործությունների՝«Կոմիտասը և վիշտը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։
Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ դեսպանության դիվանագետներ, հասարակական և համայնքային գործիչներ և այլք։
Դեսպանն իր խոսքում արժևորեց Կոմիտասի մեծ ավանդն ու գործունեության նշանակությունը հայ երգարվեստի զարգացման և կատարելագործման գործում և շնորհակալություն հայտնեց նկարիչներին՝ հիանալի ստեղծագործությունների համար։
Պատմաբան Ենիք Թադևոսյանը խոսեց Կոմիտասի կենսագրության մասին՝ ներկայացնելով մեծ հայորդու կյանքի հիշարժան դրվագները։
Ելույթ ունեցավ նաև Վիրահայոց թեմի առաջնորդը։
Թողնել պատասխան