Կրակոցներ Ստեփանակերտում։ Սպանվել է ոստիկան

Ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ինքնաձիքով թիրախային կրակահերթ արձակել ոստիկանության աշխատողների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Աղբյուրից հայտնի է դարձել, որ Ս.Շաքարյանը ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի համարի ինքնաձիքով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ:

«Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից՝ տեղում մահացել է»,- հայտնում են ոստիկանությունից` հավելելով, որ Ս.Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել:

Դեպքից քիչ անց Ս.Շաքարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն ու ձերբակալվել:

Դիտումների քանակը: 4564
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին