Լավրովն անդրադարձել է Արցախի կարգավիճակի հարցին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պրահյան հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը։

Եվրոպական անվտանգության հարցերի մասին առցանց ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Արևմուտքի դիվանագիտական ակտիվության մասին` ուշադրություն է հրավիրել հայտարարության տեքստի վրա։ Փաստաթղթում նշվում է, որ սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանների վրա:

«Հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցություն և հաստատում են սահմանների անխախտելիությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել միութենական հանրապետությունների միջև։ Այլ կերպ ասած, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում», — ասել Է Լավրովը։

Վերջինիս խոսքով` Պրահայի հայտարարությունը հավանության է արժանացել և Ադրբեջանի, և Հայաստանի, և Ֆրանսիայի, և Եվրախորհրդի ղեկավարի կողմից, իսկ դա հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ որոշում է, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին:

«Եվ իզուր չէ, որ հայկական ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան Ղարաբաղի կարգավիճակի մասին, որքան այն մասին, որ պետք է ապահովել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքները։ Դրան պատրաստ է ադրբեջանական կողմը, և պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները», — հավելել է նա։

Դիտումների քանակը: 3873
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին