Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում ևս անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին։ Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութին, նա գրել է, որ սահմռկեցուցիչ տեսանյութ է ստավել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ ռազմագերիների։
«Այս գիշեր սահմռկեցուցիչ տեսանյութ եմ ստացել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մոտ տարածությունից մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին այս նոր տեսանյութը ստուգվում է միջազգային լրատվամիջոցների և կառույցների կողմից»,- գրել է Բուիսոնը։
Նշված գրառումից հետո Բուիսոնը ևս մեկ թվիթ է տարածել #SaveArmenia, #StandWithArmenia, #ArmenianLivesMatter հեշթեգերով, այնուհետև անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթին, հարցադրել է հետևյալը.
«Նրանց աչքերը բացվում են»,- գրել է Բուիսոնը` հավելելով, որ 2020 թվականից նմանատիպ տեսանյութեր է ստացել, սակայն հարգելով զոհերի հիշատակը, այն չի տարածել։
Թողնել պատասխան