Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջից հայտնել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին. «Սրտի խոր կսկիծով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Մեր սիրելի Կոմանդոսը…»,- գրել է քաղաքագետը:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը գտնվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում։
Կոմանդոսը 82 տարեկան էր:
Հիշեցնենք, որ Կոմանդոսը ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, իսկ 1987 թվականից Հայաստանում։
1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին։ 1992-ի մայիսին Կոմանդոսը նախապատրաստել և իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիա։
Թողնել պատասխան