ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր, ապրիլի 3-ին, իր առանձնատանը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով»,- գրել է Մուսինյանը։
Թողնել պատասխան