Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

l-0x0wh-786x458z-1.jpeg

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում 4։3 հաշվով հաղթեց թուրք Յունուս Բասարին ու նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը։

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես եկավ 77 կգ քաշային կարգում։ 72 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը իր համար նոր քաշային կարգի մրցումների որակավորման փուլում ժամանակից շուտ առավելության հասավ Լիտվան ներկայացնող Մանտաս Սինկեվիչուսի նկատմամբ՝ 9։0։ 1/8 եզրափակիչում Ամոյանի առավելությունը սլովակ Դենիս Հորվատի հետ գոտեմարտում արտահայտվեց 3։1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշին դժվարին ու սկզբունքային մրցակից էր սպասում։ Ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ գոտեմարտում Մալխասը միայն գոտեմարտի վերջում ապահովեց հաղթանակը 6։5 հաշվով։ Իսկ կիսաեզրափակիչում շվեդ Պեռ Օլոֆսոնը ոչինչ չկարողացավ անել Ամոյանի գրոհների դեմ։ Մալխասը հաղթեց 9։0 հաշվով։

Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Եվրոպայի 2021 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, թուրք Յունուս Բասարն էր։ Առաջին մրցափուլից հետո Ամոյանը պարտվում էր 0։3 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Մալխասը հետ բերեց կորցրածն ու անցավ առաջ՝ 4։3։ Դժվարին ու համառ պայքար ծավալվեց վերջին մեկուկես րոպեի ընթացքում։ Ավելին` հայ ըմբիշին պատժեցին պասիվության համար, բայց պարտերում Ամոյանը միավոր չտվեց մրցակցին։ Հաղթելով 4։3 հաշվով` Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Դիտումների քանակը: 3912
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին