ԼՂ հարցի լուծման միակ հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են. Պեսկով

Կրեմլում համարում են, որ Արցախի հարցի լուծման միակ հիմքը Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածություններն են։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կատարած հայտարարությանը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի յուրաքանչյուր քայլը, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ճանապարհին կնպաստի հետագա առաջընթացին»,- հայտնել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` եռակողմ պայմանավորվածությունները կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են, ուստի ՌԴ-ում համարում են, որ բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջխաղացումը այլընտրանք չունի և անհրաժեշտ է բոլորի համար:

Դիտումների քանակը: 3925
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին