ԼՂ իրավիճակի կայունացման համար օգտակար է ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը հումանիտար աշխատանքներին. ՌԴ ԱԳՆ

girl_artsakh_flag_1-768x477

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կարևորում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը, ինչը ենթադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Մոսկվան դրա համար օգտակար է համարում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը հումանիտար աշխատանքներին: «Այդ ամենը պետք է համաձայնեցվի Բաքվի ու Երևանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմն անդրադարձել է նաև աշխարհի տարբեր երկրներում միգրացիոն ճգնաժամերի հետևանքների հաղթահարման գործում ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերակատարմանը։

Պաշտոնական Մոսկվան նշել է, որ շահագրգռված է նաև տեղահանված անձանց ու փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու գործում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավման հարցում

Դիտումների քանակը: 4027
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին