Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչությունն է տուժում՝ այսօր ահազանգել է Կարմիր Խաչը։
Միջազգային կազմակերպությունը պնդում է՝ արդեն վեցերորդ օրը շարունակվող հրետակոծությունների հետևանքով հարյուրավոր տներ են փլուզվել, ըստ հաղորդումների, նաև դպրոցներ ու հիվանդանոցներ։ «Տեղաշարժվելու մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ինտենսիվ շարունակվող մարտերի պատճառով», — հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը։
Թողնել պատասխան