Փետրվարի 21-ին՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտոր Արմեն Բայբուրդյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Սալբի Ագարակյանին և Կալիֆորնիայի համալսարանի բժշկական կենտրոնի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյամային:
Նրանք ներկայացրել են հիմնադրամի անցած բազմամյա ճանապարհն ու նորարարական ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը մանկական լսողական խնդիրների բուժման տարածաշրջանային կենտրոն դարձնելու նպատակին:
Գլխավոր հուպատոսը բարձր է գնահատել Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի գործունեությունն ու Հայաստանում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց շնորհիվ լուծվել են բազում հայ երեխաների լսողական խնդիրները:
Թողնել պատասխան