«Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը գալիս է Արցախ

64330858_555719798289421_7146819825287823360_n

«Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը գալիս է Արցախ։ Բոլոր մանուկները և իրենց ծնողները կարող են  մասնակցել փառատոնի ԱՆՎՃԱՐ կրթական-ժամանցային բաց դասերին։ Բաց դասերը նախատեսված են 0 — 14 տարեկան երեխաների համար։
Վայր՝ Ստեփանակերտ, Ազնավուրի անվան մշակութային կենտրոն
Օր՝ հուլիս 13
Ժ․՝ 14:00 — 21:00
Մուտքը՝ ԱՆՎՃԱՐ

Ծրագրում ներառված են՝  Ռոբոտաշինություն, Մենթալ թվաբանություն, Քիմիայի և ֆիզիկայի փորձեր, Թափոնագործություն, Հեքիաթի անկյուն հայտնի մարդկանց մասնակցությամբ, Նկարչություն, Կավագործություն, Գորգագործություն և բազմաթիվ այլ ակտիվություններ՝ նախատեսված փոքրիկների համար։ Կլինեն նաև շատ հետաքրքիր բաց դասեր ծնողների համար։

Միջոցառումն իրականացվում է «Իմ Քայլը» հիմնադրամի հովանու ներքո և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ։

Դիտումների քանակը: 4741
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին