Լյուքսեմբուրգը կոչ է անում ՌԴ-ին կատարել իր պարտականություններն Արցախում

Ժան Ասելբորն

Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի (Բերձորի) միջանցքով։ Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։

Լյուքսեմբուրգի ԱԳՆ մամուլի ծառայությունը թվիթերյան միկրոբլոգից հայտնում է, որ Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակը և հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի (Բերձորի) միջանցքի արգելափակման հետևանքով։

«Կողմերը պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լյուքսեմբուրգը կոչ է անում ՌԴ-ին կատարել իր պարտականություններն Արցախում

Համաձայն աղբյուրի Լյուքսեմբուրգը նաև կոչ է անում Ռուսաստանին կատարի իր պարտավորությունները` համաձայն եռակողմ հայտարարության և վերականգնի Լաչինի միջանցքով բեռների և ուղևորների հոսքը:

Բացի այդ, Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմ է, որ իրավիճակի կայունացման նպատակով Հայաստանում Եվրամիության առաքելություն տեղակայվի:

Դիտումների քանակը: 3995
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին