Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Մայիսի 27-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել` Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի մասին»,- գրում է աղբյուրը` հավելելով, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, փլատակների տակից հայտնաբերվել է մայրաքաղաքի բնակիչ Ա. Գ.-ի դին և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:
Աղբյուրը նաև հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև ավտոտնակի ներսում և մոտակա տարածքում գտնվող «VAZ 21-06» և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները։
Թողնել պատասխան