Այդինյանների ընտանիքում եռյակ տղաներ են ծնվել

Գայանե

Ստեփանակերտի  «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ տղաներ են ծնվել։

Այս նշանակալի համալրումով Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում ապրող Այդինյանների ընտանիքում երեխաների թիվը հասավ 5-ի՝ չորս եղբայր, մեկ քույր:

Բուժհաստատության գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի խոսքով եղբայրներն անհաս են լույս աշխարհ եկել և ստանում են համապատասխան խնամք ու բուժում։

«Եռյակը լույս աշխարհ է եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով»,- հայտնել է Օսիպովը։

Չնայած բժիշկների հորդորներին եռյակի մայրը` Գայանե Այդինյանը, հրաժարվել է մեկնել Երևան և իր բալիկները լույս աշխսրհ են եկել Արցախի Հանրապետությունում։

Ընտանիքում մեծացող տասնամյա տղան և տասներկուամյա աղջիկն արդեն անուններ են ընտրել եղբայրների համար:

Դիտումների քանակը: 3786
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին