Ապրիլի 23-ին ժամը 12:00-ի շտապ բուժօգնության խումբը կանչ է ստացել Ազատամարտիկների 70 հասցեից։ Ժամանելով դեպքի վայր պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ «Արցախէներգո» ՓԲԸ ճարտարագետ Ն.Ս.-ն (ծնված 1983թ.) հոսանքահարվել է։ Վերջինիս էլեկրտրոտրավմա ասիստոլիա, սրտի կանգ ախտորոշմամբ տեղափոխել են բուժհաստատություն։ Այդ մասին հաղորդում է ԱՀ Ոստիկանությունը։
Տեղում ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը ժամը 11:50-ի սահմաններում Ն.Ս.-ն նշված հասցեում գտնվող «Արցախէներգո» ՓԲԸ տարածքի կից ենթակայանում տրասֆորմատորի վրա աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հոսանքահարվել է, ինչի հետևանքով վերջինս շրջանային բուժմիավորումում ժամը 13:50-ին գիտակցության չգալով մահացել է:
Թողնել պատասխան