Մակրոնն անդրադարձել է Թուրքիայի «ռազմաշունչ» հռետորաբանությանը

Президент Франции Эмманюэль Макрон на пресс-конференции в Риге

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննադատել է Թուրքիայի պահվածքը Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում՝ նշելով, որ Անկարայի «ռազմաշունչ» հռետորաբանությունը խրախուսում է Ադրբեջանին վերագրավել Լեռնային Ղարաբաղը։

«Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները, ինչն, ըստ իս, անխոհեմ է և վտանգավոր», — Reuters գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով նաև, որ Անկարայի նման պահվածքն «անընդունելի է»։

Դրա հետ մեկտեղ, Էմանյուել Մակրոնը նշել է, որ ռազմական գործողություններում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին տեղեկություններ առայժմ չունի։

Լատվիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ Մակրոնը նաև նշել է,որ պատրաստվում է այսօր երեկոյան Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը հեռախոսով քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վաղն արդեն, ըստ Ֆրանսիայի ղեկավարի, նա այդ թեման քննարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Դիտումների քանակը: 4475
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին