Մակրոնը տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հետ

38325105_0_0_1600_1067_1440x900_80_0_1_24c3ed1a6fe9f7838599602dee88640a.jpg

Ֆրանսիայի նախագահ Էմանյուլել Մակրոնը փետրվարի 4-ին տեսակոնֆերանս է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ հանդիպումը ուղղված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ տեսակոնֆերանսը անցած տարի դեկտեմբերին Բրյուսելում կայացած չորս առաջնորդների հանդիպումների շարունակությունն է։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Հայկական կողմը հաղորդում է նաև, որ տեսակոնֆերանսի ընթացքում Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:

Դիտումների քանակը: 4256
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին